Լրահոս
Օրվա լրահոսը

72-ամյա էլեկտրիկի խեղդվելու պատճառը խմածությո՞ւնն է եղել

Նոյեմբեր 12,2017 14:02

Նոյեմբերի 11-ին Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում հայտնաբերվել է գյուղի 72-ամյա բնակիչ Նորիկ Մարտիրոսյանի դին: Այն լճակից դուրս է բերվել: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանից տեղեկացանք, որ դիակը դիահերձվել է: Մակյանն ասաց, որ Նորիկ Մարտիրոսյանը որպես էլեկտրիկ աշխատում էր Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ընկերությունում: Նա ամուսնացած էր, երկու աղջիկների հայր էր:

Բագրատաշենի վարչական ղեկավարին հարցրինք համագյուղացու մահվան պատճառը: Նա ասաց, որ դեպքն ինքնասպանություն չէ, նախօրեին, ժամը 22-ին սահմաններում Բագրատաշենի բնակիչները Ն. Մարտիրոսյանին խմած վիճակում են տեսել, խմածության պատճառով նա կարող էր տեղանքում չկողմնորոշվելով՝ հայտնվել լճակի մեջ:

Պատահարի կապակցությամբ քննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930