Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական պատասխանատվության կարանք ենթարկենք, բայց չենք ուզում տենց բան, էլի, Դավիթ ջան». Ոստիկանը՝ ուսանողներին

Նոյեմբեր 10,2017 23:30

Ուսանողների բողոքի ցույցը ԱԺ-ի դարպասների մոտ շարունակվում է: Ուսանողները չեն հանում իրենց պաստառը ԱԺ-ի ճաղավանդակների վրայից: Ոստիկանները հորդորում են այն պահել ձեռքում, չփակցնել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող խորհրդարանի դարպասների վրա:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բանակցեց ոստիկանների հետ, նա ոստիկանության կապիտանին հորդորեց հստակ հղում անել կոնկրետ օրենքի կոնկրետ պահանջին:

Ոստիկանը պատասխանեց. «Հիմնավորումը կարող եք ցանկացածդ նայեք՝ Վարչական օրենսգրքի 172.2-ն է, բացեք նայեք՝ կտեսնեք: Փակցնողներին էլ մինչեւ անգամ վարչական պատասխանատվության կարանք ենթարկենք, բայց չենք ուզում տենց բան, էլի, Դավիթ ջան…Իրար հասկանալով անենք, կրկնեմ՝ չեմ ուզում տենց բան անեմ»:

Դավիթ Պետրոսյանը ուսանողներին ասաց, որ իրենց սկզբունքայնությունը պետք է վերաբերի օրինագծին եւ դրա կետերին, պաստառն ավելի լավ է հանեն: Նա նշեց, որ իրենք ցույց տվեցին, որ շատ արագ կարող են մոբիլիզացվել՝ գիշերով. «Սա մեր հաջողությունն է, ժողովուրդ: Պարզ է, որ մենք արժեքի ու գաղափարի համար ենք հավաքվել: Ինչ տեղի ունեցավ հակառակ կողմում, դա իրենց պարտությունն է, մեր պարտությունը չի»:

Ուսանողները ցավ հայտնեցին, որ իրենց այդպես էլ ԱԺ-ում մասնակից չդարձրեցին օրենքի քննարկմանը:

Պաստառը հանվեց, ուսանողները վերջում ծափերի ներքո վստահեցրին, որ տարկետում լինելու է ու հեռացան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930