Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունում ենք ձեր պահանջը, կարանք գիշերը մնանք, ձեզ աջակցենք». Ոստիկանները՝ ԱԺ-ի մոտ ցույց անող ուսանողներին

Նոյեմբեր 10,2017 23:07
parlament

Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի դարպասների մոտ դասադուլի մասնակիցները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ-ի աղմկահարույց օրենքի, որը երկրորդ ընթերցմամբ քիչ առաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ եւ մտավ մեծ նիստերի օրակարգ:

Ուսանողների համար հանձնաժողովի արտահերթ նիստը անակնկալ էր, քանի որ մինչ այդ քվորում չլինելու պատճառով այն հետաձգվել էր եւ նշանակվել երկուշաբթի:

Ցույցի մասնակիցները պաստառ են փակցրել խորհրդարանի ճաղավանդակների վրա, ոստիկանության աշխատակիցները հորդորում են հեռացնել, ուսանողներն էլ պահանջում են խոսել օրենքով եւ հղում անել օրենքին. «Որ պահին հղում կանեն կոնկրետ օրենքի կոնկրետ կետին՝ կհեռացնենք: 19 հոդված ասեցին, բացեցինք, նայեցինք, լրիվ այլ բանի մասին էր: Ֆիզիկական ուժ են կիրառում, փորձում են մեր գույքը վնասել ու պոկել»:

Ոստիկաններն ասացին, որ մեր օրինական պահանջն է՝ պաստառը պահեք ձեր ձեռքում. «Ընդունում ենք ձեր պահանջը, էդ ամեն ինչը: Մենք կարանք գիշերը չգնանք, մնանք ստեղ, ձեզ աջակցենք, ինչի՞ մասին է խոսքը: Բայց եթե ոստիկանության ծառայողը մոտենում է  ձեզ, ասում է՝ չի կարելի, ընդունեք, որ չի կարելի: Եթե դուք ձեր պաստառը փակցնում եք…»:

Ցույցը նախաձեռնող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը միջամտեց, ոստիկաններից մեկն էլ ասաց. «Գիտակցելով, որ դուք երիտասարդ եք ու տաքարյուն, քանի որ ես իրենց հրամանատարն եմ, բոլոր ոստիկանների անունից խոսք եմ տալիս, որ ձեզ ոչինչ չի լինի: Ես իմ ոստիկանների անունից եմ ասում: Եթե դուք ոչինչ չխախտեք, հասարակական կարգը, ոստիկանները բացարձակ ոչինչ չեն անելու, ձեզ աջակցելու են»:

Ոստիկանը բացատրեց, որ հատուկ պահպանվող օբյեկտներից՝ կլինի ԱԺ, նախագահի նստավայր, թե ատոմակայան, այդ օբյեկտներից ողջամիտ հեռավորությունը սահմանում է ոստիկանությունը. «Թույլ չենք տալու, որ դա փակցնեք: Տարեք մյուս կողմում տեսանելի վայրում փակցրեք»:

Ցուցարարներից մեկը՝ Արեգ Սարգսյանը հորդորեց կոնկրետ օրենքին հղում անել՝ ոստիկանության կապիտանն էլ հղում արեց Հատուկ պահպանվող օբյեկտների մասին օրենքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930