Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ քաղաքացիները կարող են Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վկայականներով

Նոյեմբեր 10,2017 21:21

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներին կթույլատրվի Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքով: Համապատասխան նախագիծը մշակվում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքի փոփոխությունները հնարավորություն կտան ԵԱՏՄ բոլոր քաղաքացիներին փոխադրամիջոց վարել արտասահմանյան վարորդական իրավունքի հիման վրա, «եթե իրականացնում են ձեռնարկատիրական կամ աշխատանքային այնպիսի գործունեություն, որը կապ ունի տրանսպորտային միջոց վարելու հետ»:

Բացի այդ, նախագծով ենթադրվում է լուծել՝ անժամկետ արտասահմանյան վարորդական իրավունքների հետ կապված իրավական խնդիրը:

«Այդ կապակցությամբ, օրինագծով նախատեսվում է փոփոխություն, … որի համաձայն այն ազգային վարորդական վկայականները, որոնց տերերը մշտական բնակություն ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում, ուժը կորցրած կճանաչվեն կամ ՌԴ տարածում մշտական բնակություն հաստատելու փաստաթուղթ ստանալուց 6 ամիս անց, կամ ՌԴ տարածք մուտք գործելուց 6 ամիս անց»,- ասվում է օրենքի նախագծում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930