Օրեր առաջ «Մերոնք»-ի շրջանակներում անդրադարձել էինք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագծին, որն աղմուկ բարձրացրեց ոչ միայն որոշ գործիչների, այլև ուսանողության շրջանում:
Շաբաթվա ընթացքում ականատես եղանք դասադուլի, որին հաջորդեց ընդվզած ուսանողների հանդիպումը վարչապետի և նախարարների հետ: Զրույցի մանրամասներին, երկու կողմերի ներկայացրած փաստարկներին ու պատճառաբանություններին անդրադարձողների պակաս չեղավ: Յուրաքանչյուր քաղաքական բևեռ կամ կազմակերպություն խնդիրը ներկայացնում է իր վարած քաղաքականության, իր ունեցած շահերի ու նպատակների համատեքստում` անտեսելով այն հուժկու փաստարկները, որ, 1915 թվականից այն կողմ ու այս կողմ, ամեն օր մեզ ներկայացնում է մեր պատմությունը:
Թեմայի մանրամասները` առաջարկվող տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ