Թուրքիայի Վանի Նահանգի Եմիշլիք գյուղի քուրդ բնակիչները գիտեն, որ իրենց գյուղում ապրել է Գրիգոր Նարեկացին։
Տեղացի հովիվը Նարեկ անունով հայ հյուրից միայն մի բան է խնդրում՝ հայերեն գրել Նարեկ բառը։
Գյուղի միակ եկեղեցու տեղում կանգնած է գյուղի միակ մզկիթը: Իսկ ամենամոտ անասնաֆերմայում տեղացիները ցույց են տալիս Նարեկացուց հետո պահպանված միակ խաչը։
Արեւելյան Անատոլիայում պահպանված եկեղեցիներ շատ կան, որոնցից գրեթե ոչ մեկը խաչ չունի:
Վիլյամ Սարոյանի պապական Բիթլիս քաղաքում ոչ ոք պատմությանը չի դիպել: Սակայն ավելացրել է իրենը: Մզկիթները մեծամասնություն են ամենուր: Բիթլիսի միջով հոսող գետը իր ջրառատության համար պարտական է քաղաքի կոյուղուն։
Քիչ հեռու այս քաղաքի սպանդանոցն է: Բիթլիսում տարածության ամեն մետրը օգտագործված է ինչ-որ շինության համար: Տպավորություն գործելու վրա ոչ ոք չի ջանացել: Էրզրում քաղաքն այդ իմաստով ավելի ժամանակակից է եւ նման է մայրաքաղաքի: Այստեղ անհնար է շրջանցել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը։
Ուսուցչուհին իր աշակերտներին տեղեկացնում է, որ թանգարանում հայեր կան:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: