Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Նոյեմբեր 10,2017 19:55

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ ներկայումս  իրականացվում են  Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ արդեն գալիք տարվա գարնանից քաղաքում կմեկնարկեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով մյուս փողոցների վերականգման աշխատանքները:  Նախատեսվում է Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի և ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ բոլոր շինաշխատանքներն ավարտին հասցնել 2018 թվականի վերջին:

Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման,  կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքներին: Ըստ պատասխանատուների՝ մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն և արդեն իսկ կան կոնկրետ ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ խստորեն պահպանելով Գյումրիի կոլորիտը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրերը կդառնան Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930