Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վարդանյանին հունից հանեց դատախազի՝ «ինչ-որ անձնավորության, շռամ Վալերիկի» մեկնաբանությունը

Նոյեմբեր 10,2017 19:25

2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով այսօր դատարանը խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նրան մեկ ժամով նիստերի  դահլիճից հեռացնելով:

Դատական սանկցիա կիրառելու պատճառը Արթուր Վարդանյանի պոռթկումն էր դահլիճում: Երբ մեղադրող դատախազը  հրապարակեց գործում առկա լուսանկարները, դրանցից մեկի վերաբերյալ պարզաբանեց՝  լուսանկարում Արթուր Վարդանյանը գտնվում է Ծիծեռնակաբերդում «ինչ-որ անձնավորության»՝ «շռամ» Վալերիկի գերեզմանի մոտ, Արթուր Վարդանյանը միանգամից արձագանքեց.«Ինչ-որ անձնավորությունը դու ես, ամեն ինչ բացահայտեցիք, էդ մի բանը չկարեցա՞ք: Եթե հայրանունս Վալերիկի է, ուրեմն ես հորս գերեզմանի մոտ եմ, իմ հայրը ինչ-որ անձնավորություն չէ»:

Արթուր Վարդանյանը դատախազին արձագանքելուն զուգահեռ ծափ էր տալիս, ինչին ի պատասխան նախագահող դատավորից  դիտողություն ստացավ, բայց չընդունեց ու նախագահող դատավորին էլ հակադարձեց. «Դուք չեք որոշելու ես սխալ եմ, թե ոչ:»:

Դատական սանկցիայի կիրառումից հետո էլ Վարդանյանը չհանգստացավ ու նիստերի դահլիճից հեռանալիս էլ դատախազի հասցեին արտահայտություններ էր անում,  ինչին ի պատասխան մեղադրողն ասաց. «Ականջներդ կկտրեմ»:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ այլևս  ի վիճակի չէ նստած մնալ:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930