Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ 21-ամյակի առթիվ Դավիթ Լոքյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների

Նոյեմբեր 10,2017 20:15

ՀՀ ՏԻՄ համակարգի ներդրման 21- ամյակի առթիվ և Երևանում այսօր մեկնարկած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային,  ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի շրջանակում այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր և պատվոգրեր  է հանձնել  մի շարք համայնքների ղեկավարների:  Անցած տարիներին իրականացրած աշխատանքների և ձեռքբերումների համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի  շնորհակալագրերով  են պարգևատրվել  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ,  Կարմիրգյուղ,  ՀՀ Վայոց  ձորի մարզի  Եղեգնաձոր,  ՀՀ Շիրակի մարզի  Սարապատ համայնքների ղեկավարները:

ՀՀ վարչապետի հուշամեդալի են արժանացել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի և ՀՀ Վայոց ձորի Զառիթափ և մի շարք այլ համայնքների  ղեկավարներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է բոլորին ՏԻՄ կազմավորման 21-ամյակի և պարգևատրումների համար: Նախարարը նշել է, որ հաջորդ տարիներին ավելի բծախնդիր և հանգամանալից աշխատանք կտարվի՝  ներկայացնելու այն համայնքները,  որոնք օրինակելի են ՏԻ համակարգում և  լավագույն ծառայություններն  են մատուցում իրենց բնակիչների համար:

Միաժամանակ  տեղի  է ունեցել   Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար անցկացվող «Լավագույն համայնք 2017» մրցանակաբաշխությունը:

Ըստ անվանակարգերի 2017 թվականի մրցանակների  են արժանացել՝

– «Լավագույն համայնք 2017»՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը

– «Մշակութային լավագույն համայնք 2017»՝ Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները

– «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք»՝  էջմիածին քաղաքը  և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը

– «Մաքուր համայնք 2017թ»՝ Արարատի մարզի Աշտարակ քաղաքը  և Լոռու մարզի  Թումանյան համայնքը:

2006 թվականից անցկացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը  նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Համաժողովի շրջանակում  ստորագրվել են նաև մի շարք հուշագրեր:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930