Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլավորները ԱԺ ծառայողական մուտքի մոտ սպասում են պատգամավորներին

Նոյեմբեր 10,2017 19:00

Արդեն չորրորդ օրը դասադուլ հայտարարած ուսանողներին չհաջողվեց մասնակցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, թեև նրանք 17.00-ից գտնվում էին խորհրդարանի շենքի մոտ: Նշենք, որ հենց այդ հանձնաժողովի նիստում  քննարկվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ժամը 18.00-ին նշանակված նիստը քվորում չլինելու պատճառով ի վերջո հետաձգվեց:
Հանձնաժողովի նախագահ Ալիկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինքը որպես հանձնաժողովի նախագահ իրավունք չունի կանոնակարգը խախտել և ներս թողնել մարդկանց, որոնք այդ իրավունքը չեն ունեցել:

Մինչ խորհրդարանի ներսում հանձնաժողովը նման քննարկումներ է անում, դրսում ուսանողները քննարկում են ինչ կարելի է անել: Նրանց չհաջողվեց նամակը փոխանցել հանձնաժողովին, ոչ մի խմբակցության հետ չկարողացան կապ հաստատել:

Ուսանողներն իրենց նամակը կարողացան փոխանցել միայն Ելք խմբակցության անդամներին: Խորհրդարանի մոտ էին Դավիթ Խաժակյանն ու Արարատ Միրզոյանը: Արարատ Միրոյանն ասաց, որ ինքը նամակը կտանի վերև:

Ուսանողներն իրենց նամակում առաջարկում են բակալավրիատի ընդունելության խիստ ընթացակարգեր, սահմանափակել տարկետման տեղերը բակալավրիատում , ինչպես նաև, որ օրենքը չտարածվի ներկայումս բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների վրա: Նրանք առաջարկում են, որ եթե ներկայումս ասպիրանտուրայում սովորող ուսանողների տարիքը ավարտելուց հետո 27-ից ցածր լինի, նրանք չզորակոչվեն բանակ: Առաջարկ կա նաև սառեցնել զինապարտության մասին օրենքի քննարկումները և դա անել բարձագույն կրթության մասին օրենքի հետ միասին:

Այս պահին ուսանողները ԱԺ ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից, սպասում  են պատգամավորներին: Ցուցարարները տեղեկություններ ունեն, որ նիստը երկուշաբթի է կայանալու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930