Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարեւորում է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությունը. Արա Բաբլոյան

Նոյեմբեր 10,2017 18:33

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը, որը միտված է մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տեղական ժողովրդավարության գործում կարեւոր է Եվրոպայի խորհրդի 2015-2018 թվականների Գործողությունների ծրագրի դերակատարությունը, որով մեծ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի համայնքների միության կարողությունների զարգացմանը եւ տեղական ինքնակառավարման իրավական ու ինստիտուցիոնալ հիմքերի բարելավմանը:

Արա Բաբլոյանը փաստել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններ, որոնք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային, առանց լուրջ արձանագրված խնդիրների. դրանց հիմքում եղել է գաղափարների եւ ծրագրերի պայքարը:

Անդրադառնալով Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է տալիս ավելի մեծ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացներում:

Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել իր այցը՝ Հայաստանի համայնքների միության 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու եւ իրավիճակին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Տիկին Մոսլեր-Թյորնշտրյոմը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ իշխանության բոլոր մակարդակները պետք է մասնակցեն ժողովրդավարության կայացման գործին:

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշել է, որ հետեւելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ծանոթ է խնդիրներին եւ ուրախ, որ մեր երկրում լուրջ են վերաբերվում Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությանը եւ նրա առաջարկություններին:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, համայնքների խոշորացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը վերաբերող հարցերին:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930