Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա պատգամ է ՀՀԿ-ին». «Ելք»-ում հարց են բարձրացնում՝ ՀՀԿ-ն կհարգի՞ ՍԴ որոշումը (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 17:31

«Մեր պահանջն ամբողջությամբ բավարարվեց՝ համաձայն ՀՀ Սահմանադրության նորմերին»,-Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ մեկնաբանելով դատարանի այսօրվա որոշումը, որով Վանաձոր քաղաքի ավագանու նիստերն ու որոշումները ճանաչվել են ապօրինի՝ հակասահմանադրական:

«Սա պատգամ է քաղաքական մեծամասնությանը, որը չի կարող շեղվել այս հանձնարարականից եւ պետք է փոփոխություններ կատարի «Տեղական կառավարման մասին» օրենքում: Տեսնենք՝ ՍԴ որոշման կատարումն ինչպե՞ս կդրսեւորվի»,-հարցադրում արեց Արտակ Զեյնալյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին հարց բարձրացրեց. «Առաջիկայում պարզ կլինի՝ ՀՀԿ-ն հարգո՞ւմ է ՍԴ որոշումը, թե շարունակելու է ապօրինությունները: Վանաձորի փոքրամասնության քաղաքապետը եւ նրա փոքրամասնությունը ապօրինություններ են գործում շուրջ մեկ տարի»:

Մարուքյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՍԴ որոշումները մեկնաբանել չի կարող:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930