Դերասանուհի Արսինե Խանջյանը դատապարտել է Թուրքիայում հասարակական գործիչ Օսման Քալավայի ձերբակալությունը՝ կոչ անելով սոցցանցերում արշավ սկսել՝ նրան ազատ արձակելու համար:
«Օսման Քավալան, որը կապել է մեզնից շատերին մշակութային նախագծերով, որը երկարատև ընկերություն է հաստատել միևնույն փորձառությունն ունեցող մարդկանց միջև, որը մեզ բոլորիս երկխոսության դաշտ է բերել ծանր պատմական և ժամանակակից հարցերի շուրջ՝ հանուն արդարության և ներդաշնակության, այսօր Թուրքիայում ամենախիստ հսկվող մեկուսարանում է՝ Սիլիվրի բանտում՝ մենախցում: Հեգնանք է և ինչպիսի՜ ամոթ»,- գրել է Արսինե Խանջյանը Facebook-ի իր էջում՝ կոչ անելով սոցցանցերում արշավ սկսել՝ ի պաշտպանություն Քավալանի:
«Անադոլու Քուլթուր» կազմակերպության նախագահ Քավալան ձերբակալվել է հոկտեմբերի 19-ին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում: Քավալան ձերբակալվել է «գաղտնի հետաքննության» շրջանակում և կասկածվում է 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձում առնչություններ ունենալու մեջ:
Օսման Քավալան Թուրքիայի ամենահայտնի իրավապաշտպաններից է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ