Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային Խորհրդի անդամ. «Կարծում եմ` 18 տարեկանը չպետք է լինի սահմանագծին»

Նոյեմբեր 10,2017 15:46

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային Խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ` 18 տարեկանը չպետք է լինի սահմանագծին, ընդ որում այդ հնարավորություններն ընձեռված են օրենքով: Նա կարող է պայմանագրային հիմունքներով շարունակել իր ուսումը բակալավրիատում: Չեմ կարծում, թե նպատակահարմար է, որ 18 տարեկան որպես զինվոր չկայացածը սահմանի վրա լինի եւ այսօրվա ոչ արդիական տեխնոլոգիաներով մեր սահմանագիծը պահի»:

Ինչ վերաբերում է կրթության անընդհատության գաղափարին, պարոն Սարգսյանի համոզմամբ, որոշ դեպքերում, իսկ դա բնագիտական կրթությանն է վերաբերվում, պետք է տաղանդաշատ ուսանողների կրթության անընդհատությունը պահել: «Նման ուսանողները կարող են 100-200 հոգի լինել, այդ հնարավորությունը պետք է ապահովվի նրանց համար: Կարծում եմ, որ երկրորդ ընթերցման պարագային օրենքի ուժով այդ հնարավորությունը կընդգծվի: Ինքս Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանն ավարտելուց հետո, հանգամանքների բերումով չեմ գնացել զինվորական ճամբար, հույս չունեի, որ ինձ կպահեն ասպիրանտուրայում: Սակայն ասպիրանտուրա ընդունվեցի, ու որպես զինվոր ծառայեցի բանակում: Բայց նման օրինակները չպետք է ընդհանրացնել: Հատկապես բնագիտական առարկաների մի որոշակի սեգմենտի համար կրթության անընդհատությունը անհրաժեշտություն է»,-հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկ Սարգսյանի հարցազրույցի մանրամասները նոյեմբերի 11-ի տպագիր «Առավոտում»:

Լուսանկարը` 168.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930