Փաստաբան Աննա Մարալյանի ջանքերի շնորհիվ երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել՝ 39-րդ կանոնը կիրառելու մասին, որով պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու եւ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար։
Այդ մասին «Փաստինֆոյի» լրագրողին հայտնեց Վ.Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն մասնագետներ ինչպես պետության, այնպես էլ Վ.Շիրխանյանի կողմից հրավիրված, ներառյալ նաեւ մասնագետներ՝ արտերկրից։