Վարչապետի որոշման համաձայն՝ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի N 436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի «ա» ենթակետը՝
Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվա-կանի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»:
Սուսաննա Տոնոյանն այս առնչությամբ գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել, որ ես այլևս կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար»։