Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորեացիներն էլ դժվարություններով են ՏՏ ոլորտը զարգացրել (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 13:12

Aravot.am-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանից, որն այսօր սեմինարի ժամանակ ծանոթանում էր Հարավային Կորեայի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի փորձին` կիբերանվտանգության քաղաքականությանն ու ռազմավարությանը, անձնական տվյալների պահպանմանը եւ այլն, հետաքրքրվեց, թե կարո՞ղ ենք քայլել զարգացած երկրներին համընթաց, երբ բյուջեով կրթության ծախսեր են կրճատվում, զինապարտության մասին նոր օրենքով էլ, ըստ մասնագետների, գիտությանն են հարված հասցնում:

Պարոն Դեմիրխանյանի խոսքով՝ ամեն ինչ այդքան վատ չէ. «Բոլոր երկրները, անգամ Կորեան, ունեցել են դժվար ժամանակահատվածներ` հաշվի առնելով իրենց հարաբերությունները Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի հետ, մինչեւ հիմա էլ այդ խնդիրները պարզ չեն: Պարզապես մենք հիմի խոսում ենք մի ոլորտի մասին, որը սահմաններ չի ճանաչում»:

Մեր այն դիտարկմանը, թե մի կողմից կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է ճանաչում եւ դրա հետ մեծ ակնկալիքներ կապում, մյուս կողմից կրճատում ենք ծախսերը առաջիկա բյուջեներով, սա չի՞ խոչընդոտի ոլորտի զարգացմանը, փոխնախարարն ասաց` չի կարող չխոչընդոտել. «Բայց, երեւի թե, ներքին ռեսուրսների շնորհիվ, մենք կկարողանանք, այս դժվար ժամանակահատվածում ճիշտ ուղղությունը պահպանենք»:

Բորիս Դեմիրխանյանն ասաց, որ կորեացի գործընկերների հետ քննարկելու են Հայաստանում ոլորտի զարգացմանը եւ առաջխաղացմանը նպաստող միտումներն ու հնարավորությունները։

Թե ինչ է խոչընդոտում, որ ոլորտը ավելի արագ տեմպերով զարգանա, փոխնախարարն ասաց, որ դեռեւս գյուղական վայրերում հեռահաղորդակցական ծառայությունների հասանելիություն ունենք. «Առանց դրա շատ դժվար կլինի պետական ծառայությունները մատուցել գյուղական բնակչությանը»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930