Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Արցախի անկախությանն այլընտրանք չկա. դուխով, հավեսով, միասին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 12:45

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է`արցախյան խնդիրն առնչություն չունի ոչ կատալոնական, ոչ Ղրիմի, ոչ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: «Սա լրիվ այլ խնդիր է»,- այսօր խորհրդարանում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ հայտարարեց նա` հավելելով, որ հայկական  կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները:

«Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի, ոչ էլ Էստոնիայի անկախությունները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում: Նրանք ԵՄ անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նա վստահեցրեց, օտարերկրյա քաղաքական եւ դիվանագիտական ներկայացուցիչների այցելություններն Արցախ, առաջիկայում կավելանան:

Էդուարդ Շարմազանովը համոզված է` Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիս: Դա են վկայում Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, ժողովրդավարական ընտրությունները, ակտիվ քաղհասարակության առկայությունը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացվածությունը եւ այլն:

«Արցախի եւ Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի հնարավորինս շատ արտասահմանցի գործընկերներ այցելեն Արցախ: Բոլոր այն գործընկերները, որ այցելել են Արցախ եւ հանդիպել արցախցի ժողովրդի, քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են իրենց երկրներ: Մարդիկ հասկացել են, որ Արցախում կա 150 հազար ազատության մարտիկ: Մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թե Ադրբեջանի դեմ է, այլ հանուն ազատության եւ անկախության: Մենք բոլորս մի բռունցք ենք, եւ Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ: Մեր բոլոր գործընկերները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930