Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Դրանից ավելի ինչ անեինք, հայհոյեի՞նք». «Իրատես»

Նոյեմբեր 10,2017 12:33

Ռուս հասարակական գործիչ, քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն օրերս անդրադարձել է այնպիսի թեմայի, որը Հայաստանում խիստ բացասական արձագանք է ունեցել: Նա, նախ, կարծիք է հայտնել, թե Հայաստանը կարծես գնում է Ուկրաինայի ճանապարհով, ապա խոսել Նժդեհից ու Դրաստամատ Կանայանից: «Հայաստանում հերոսացվում են Գարեգին Նժդեհը և Դրաստամատ Կանայանը, որոնք մի քանի անգամ պայքարել են Ռուսական կայսրության և ԽՍՀՄ կարգերի դեմ: Իսկ Նժդեհը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ»,- նշել է հայոց պատմությունը սեփական ճաշակով վերաձևած Մարկովը` անգամ սպառնալով Հայաստանի իշխանություններին, որ հանեն Նժդեհի արձանը, հակառակ դեպքում ցեղասպանության վտանգի դեպքում չդիմեն Ռուսաստանի աջակցությանը:

Այսպիսի ցինիկ հայտարարություններին խիստ քննադատաբար են մոտենում նաև հայ այնպիսի գործիչներ, որոնք ռուսական կողմնորոշում ունեն: «Իրատեսը» այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին: 

-Նախ` դա բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Երկրորդ` ոչ մեկը բարոյական իրավունք չունի մեր ազգային հերոսի սխրանքը, որը ժամանակին փրկել է Զանգեզուրը թուրք-ազերիական յաթաղանից, կասկածանքի տակ դնելու: Ավելին, դեռ դասեր տալ ՀՀ իշխանություններին, ժողովրդին, թե ինչպես վերաբերվել սեփական հերոսներին:

-Հայկական կողմը պաշտոնական մակարդակով պատշաճ պատասխան տվե՞ց այս հայտարարությանը:

-Եթե հանրապետության նախագահի մակարդակով ամենակոշտ գնահատականն է տրվում այդ երևույթին, այն էլ Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավարի և անդամների անմիջական ներկայությամբ, դրանից ավելի ինչ անեինք, հայհոյեի՞նք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930