69 տարեկանում մահացել է երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ Զադորնովը տառապում էր գլխուղեղի քաղցկեղով և բուժման կուրս էր անցնում: Հունիսին հայտնի էր դարձել, որ նա որոշել է հրաժարվել բուժումից, քանի որ դա համարում էր հյուծիչ և անօգուտ, և ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ:
Ինքը՝ Զադորնովը, հրաժարվում էր մեկնաբանել իր հիվանդությունը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում ավելորդ ուշադրություն հրավիրել ԶԼՄ-ների կողմից:
Միխայիլ Զադորնովը ծնվել է Լատվիայում 1948թ.: Նա լայն ճանաչում է ստացել շնորհիվ իր երգիծական համերգների, որոնք հեռարձակվում էին դաշնային հեռուստաալիքներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ