Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. Ով որ համաձայն է, խնդրեմ՝ թող շարունակի աշխատել, ով՝ ոչ, խնդրեմ՝ դռները բաց են…

Նոյեմբեր 10,2017 12:09

«Ես թույլ չե′մ տա, որ 2018 թվականի հուշարձանների վերանորոգման նախահաշիվների, ծավալների, այլ տվյալների մեջ անհամապատասխանություն լինի։ Եթե մրցույթին առնչվող որևէ դետալի մեջ անճշտություն լինի, բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու։ Բոլորի՛դ»,- Արմեն Ամիրյանի այս հորդորն ուղղված էր մշակույթի նախարարությունում աշխատող այն մասնագետներին, որոնք պատասխանատու են պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը նախապատրաստող և վերահսկող ընթացակարգերի համար։

Նախարարը խորհրդակցության ներկաներին նախազգուշացրեց, որ 2018 թվականի հունվարի 15-ին պետք է պատրաստ լինեն հուշարձանների ( ցանկը կա) նորոգման, ամրակայման մրցույթների ամբողջական, լիարժեք փաթեթները՝ վերջնականապես ճշգրտված դետալներով.

« Մրցույթը հայտարարելուց հետո որևէ փոփոխություն չի′ արվելու»։

Նախարարն ավելացրեց, որ հասկանում է՝ օբյեկտիվ պատճառներ կարող են լինել փոփոխությունների համար, բայցև ընդգծեց, որ իր ասածը հենց սուբյեկտի′վ պատճառներին է վերաբերում, որոնց, նրա խոսքով, հավաքվածները քաջատեղյակ են։

Աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ եթե նյութերն ի սկզբանե ամբողջական,լիարժեք, փաթեթավորված ներկայացվեն ֆինանսների նախարարություն, 2018թ. սկզբին հնարավոր կլինի հայտարարել համապատասխան մրցույթները, և հետագայում ձգձգումներ չեն լինի։

« Շատ հստակ է պայմանը, հունվարի 15-ին պե′տք է հայտարարվեն այդ մրցույթները»,- ասաց նախարար Ամիրյանը՝ հանձնարարելով մինչև դեկտեմբերի վերջ ամփոփել հուշարձանների նորոգման ու ամրակայման ընթացիկ շինաշխատանքների արդյունքը, ժամանակին չարված կամ վատ աշխատանքի՝ վճարված գումարը հետ պահանջել, շինարարությունն իրականացնող ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում», որպեսզի այդ ընկերությունը հաջորդ մրցույթին չմասնակցի.

« Եվ շինարարների հետ պետք է մշտապես աշխատել, աշխատանքները վերահսկել, որպեսզի հետո արդեն ուշ չլինի»։

Նախարարին վրդովեցրել էր նաև այն, որ ձգձգվում է հանձնարարականի կատարումը՝ աշխատել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ, որպեսզի անշարժ գույքի սեփականության վկայականներում, եթե սեփականությունը հուշարձանի պահպանական գոտում է, անպայման նշում արվի այդ մասին.

«Բերեք ինձ առաջին այդպիսի վկայականը, կա՞…»,-նախարարի այս հարցն անպատասխան մնաց ։

«Մենք թիմ ենք և ուզում ենք մեր լավ գործերով հետք թողնել մեր պատմության մեջ։ Սա′ է մեր կարգախոսը, սրանից դուրս ուրիշ որևէ շահ չպետք է լինի։ Ով որ համաձայն է, խնդրեմ՝ թող շարունակի աշխատել, ով՝ ոչ, խնդրեմ՝ դռները բաց են… »։

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930