Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրե Սիմոնյան. «Ներսի հանդիսատեսի համար մեր խումբը արել է մաքսիմալը՝ կոմերցիային մոտենալու համար». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2017 11:42

«Ժողովուրդ»-ը «The Beautified»-ի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ զրուցել է խմբի ներկայիս գործունեության, սպասվելիք անակնկալների մասին։ Անդրեն տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է 12 տարբեր երկրներում։

– Ի՞նչ եք կարծում՝ Ձեր հանդիսատեսի շրջանակը վերջին երկու տարվա կտրվածքով ընդլայնվե՞լ է։

– Ընդլայնվելու միտում ավելի շատ արտերկրում եմ զգացել, քան Հայաստանում։ Ներսում մեր հնարավորությունները մի փոքր սահմանափակ են, հատկապես, երբ չենք փորձում հանդես գալ էստրադային, փոփ ժանրում։

Առհասարակ, ինձ դուր չի գալիս, որ հանդիսատեսը մեր համերգին գալիս է միայն մեկ երգի համար։ Փոխարենը նախընտրում եմ ունենալ հանդիսատես, որը կիմանա մեր բոլոր երգերը։ Ներսի հանդիսատեսի համար մեր խումբը արել է մաքսիմալը՝ կոմերցիային մոտենալու համար։ Սրանից ավել եթե ինչ-որ բան անենք, արդեն ստիպված կլինենք փոխել խմբի պրոֆիլը։ Իսկ մենք դա չենք ուզում։

Արվեստի մարդու համար ամենակարեւորն այն է, որ նա շարունակի ստեղծագործել։ Իսկ երկրպագուները կարող են մեկ շատանալ, մեկ քչանալ։ Պետք է կենտրոնանալ ստեղծագործելու հաճույքի վրա եւ չշեղվել այդ ճանապարհից։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930