Արդեն մի քանի օր է՝ ինչ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների դասադուլն ու բողոքի ցույցերը շարունակվում են։ Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով ուսանողների բողոքի մասին, «Փաստ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուսանողների փոքրաթիվ քանակը մեծ խնդիր է առաջացնում նրանց համար։
«Եթե ուսանողության թիվը չմեծանա, իշխանությունները կքնեցնեն հարցը, և իրենց համար ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի։ Գաղտնիք չէ, որ բոլոր երկրներում իշխանությունները միշտ էլ խուսափել են ուսանողական ցույցերից՝ այն խնդիր է բոլոր իշխանությունների համար։ Մեզ մոտ եւս բացառություն չէ։ Բայց քանի որ նրանց թիվը մեծ չէ, իշխանությունները հանգիստ են այդ առումով։ Իշխանության ներկայացուցիչները հանդիպումների փորձեր են կատարում՝ երկկողմանի զրույցների միջոցով բողոքը մեղմելու համար։ Բայց եթե ցուցարարների թիվը չաճեց, որևէ զիջման չեն գնա, իսկ եթե հակառակը լինի, կգնան եւ կբավարարեն ուսանողների պահանջը։ Չի բացառվում, որ այդ դեպքում օրենքը ժամանակավորապես չընդունվի, եւ այդ անցումը որոշ ժամանակ եւս ձգձգվի»,- ասաց նա։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում