Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հանկարծ քիչ մարդու տուգանեն, ապա քաղաքի բյուջեի դեֆիցիտը կավելանա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2017 11:12

Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեն կարելի է բնորոշել որպես մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների կողմից եկող տարի սպասվող հետընթացի գրավոր արձանագրում։

Բանն այն է, որ Երեւանի՝ եկող տարվա բյուջեի նախագծով եկամուտները կազմելու են 80 մլրդ 189 մլն 969 հազար 800 դրամ։ Ստացվում է, որ Երեւանի՝ եկող տարվա բյուջեն ընթացիկ՝ 2017 թվականի համեմատ 4 միլիարդ 154 մլն 961 հազար դրամով պակաս է լինելու։ Այս տարվա համեմատ գրեթե նույնքան կնվազեն նաեւ Երեւանի՝ եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք ըստ նախագծի՝ կազմելու են 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամ, իսկ դեֆիցիտը, ենթադրվում է, որ լինելու է 48 մլն դրամի սահմաններում։

Եկող տարի Երեւան համայնքի եկամուտներից հարկերի եւ տուրքերի տեսքով նախատեսվում է հավաքագրել 14 մլրդ 427 մլն դրամ։ 21 մլրդ 696 մլն դրամի եկամուտ էլ ակնկալվում է, որ կստացվի պաշտոնական դրամաշնորհների տեսքով։ «Այլ եկամուտներ» տողով նախատեսված է 44 մլրդ 66 մլն դրամ, որից 36 մլրդ 590 մլն դրամը ստացվելու է Հայաստանի պետական բյուջեից՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար։

Ամենաուշագրավն այն է, որ եկող տարի եւս Երեւանի եկամուտների մեջ զգալի մասնաբաժին է հատկացված վարչական իրավախախտումների դիմաց գանձվող գումարներին։ Այս ճանապարհով եկող տարի Երեւանի բյուջեն պատրաստվում են համալրել ավելի քան 460 մլն դրամով։ Ասել է, թե եթե հանկարծ քիչ մարդու տուգանեն, ապա քաղաքի բյուջեի դեֆիցիտը կավելանա։ Ուստի կարելի է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժինների աշխատակիցները ջանք չեն խնայի «պլանը կատարելու» ու հնարավորինս շատ երեւանցիների տուգանելու համար։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930