Երեւանի պետական համալսարանից սկիզբ առած դասադուլների ալիքը ստիպում է մի պահ մտորել ոչ այնքան ցուցարարների համար թիրախի վերածված օրինագծի, որքան նրանց դժգոհության իրական պատճառների մասին։
Մեր առանցքային նպատակն այն ճշմարտության հաստատագրումն ու պաշտպանությունն է, որ հայոց պետականության զույգ հիմնասյուները կազմող բանակի ու գիտակրթական համալիրի շահերի միջեւ ստեղծվող որեւէ բախում վտանգավոր է, արհեստական, նաեւ շինծու։ Մեր սերունդը, որը Ղարաբաղյան շարժման ու պատերազմի օրերին նոր էր ոտք դնում գիտության ասպարեզ, գիշերային մղձավանջում անգամ չէր կարող պատկերացնել, որ իր զավակների ներսում նման կռիվ է առաջ գալու։
Կարծում ենք, այստեղ ինչ-որ բան այն չէ, իսկ այդ ինչ-որ բանի արմատները գտնվում են վերջին տասնամյակներում Հայաստանի գիտակրթական ողջ համալիրում ստեղծված արատավոր իրողությունների խորքում։ Դրանք այնքան են խորացել որ մետաստազների նման տարածվել են բոլոր բուհերում, մանավանդ Երեւանի պետական համալսարանում։
Այստեղ տարիների ընթացքում ձեւավորվել է դասախոսական աշխատանքն ու գիտությունը ոչ թե իբրեւ կոչում, այլ արտոնյալ ժառանգական կարգավիճակ դիտարկող մի ստվար խավ, որը սերնդեսերունդ քավոր-սանիկական հովանավորչության խողովակներով ընդունվում է բուհ, ապա ավարտում գրեթե առանց գիտելիքի։
Այնուհետ այդ արտոնյալը գրավում է նախապես իր համար իջեցված ասպիրանտական տեղերը եւ երեք տարվա ընթացքում համապատասխան վճարի կամ հովանավոր-գիտական ղեկավարի աջակցությամբ թխում ինչ-որ անկապ թեկնածուական ատենախոսություն, որն արագորեն պաշտպանելով՝ ազատվում է բանակից ու համապատասխան կարգավիճակ ստանում որեւէ բուհում։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում