2013թ-ին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման ձախողումը չի կրկնվի. հույս ունի Ելք խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը. «Տեքստում նույնիսկ կա՝ քանի դեռ սա չի հակասում ՀՀ այլ պայմանավորվածություններին այլ միջազգային պայմանագրերին… Սա, կարծում եմ, անգամ կարիք չկար գրելու, քանի որ տեքստն իր էությամբ ուրիշ այլ պարտավորություն չէր դնում ՀՀ վրա, որը կարող էր հակասել ՀՀ եւ մեկ այլ կողմ հարաբերություններին, առավելեւս չի կարող հակասել ՀՀ-ԵՏՄ պարտավորություններին»:
Պատգամավորի համար արժանահավատ չեն այն պնդումները, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը խթանիչ հանգամանք է ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման համար, երբ, ըստ որոշ վերլուծաբանների, ՀՀ-ն դառնում է կամուրջ ԵՏՄ-ԵՄ միջեւ: «Էդ կամուրջին դեռեւս չեմ հավատում, քանի որ կոնկրետ կիրառական չեմ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր: Միայն քաղաքական մակարդակով սա հնարավոր լինի ինչ-որ առումով», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: