Հայաստան-Բելառուս ընկերական հետխաղային ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետորսյանը նշեց, որ այսպիսի խաղերը շատ կարեւոր են եւ որ իր համար կարեւորը նոր ֆուտբոլիստների փորձարկումներն էին:
«Կարեւոր էր միջազգային խաղում տեսնել Հայաստանի առաջնությունում հանդես եկողներին: Կարծում եմ, որ վատ չստացվեց»,-ասաց գլխավոր մարզիչը:
Արթուր Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը շարունակելու է աշխատել հավաքականում. «Երկարացնելու եմ պայմանագրիս ժամկետը եւս երկու տարի: Իմ ու թիմի առջեւ խնդիր է դրված հաջորդ տարի Ազգերի լիգայում հաջող հանդես գալ, կարողանալ դուրս գալ խմբային փուլից: Երկու հայ ֆուտբոլիստ կա արտերկրում հանդես եկող, որոնց խաղին կցանկանայի անձամբ ներկա լինել ու խոսել հավաքականում հանդես գալու համար», – ասաց մարզիչը, բայց կոնկրետ անուններ չտվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ