Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ եւ հաղթեց խոշոր՝ 4:1 հաշվով:
Հանդիպման 41-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար մրցավարը 11 մետրանոց նշանակեց Բելառուսի դարպասին: Հենրիխ Մխիթարյանի հարվածը հյուրերի դարպասապահը երկու անգամ հետ մղեց, սակայն վրա հասած Արաս Օզբիլիսը գլխի հարվածով բացեց հաշիվը: Այդուհանդերձ, Մխիթարյանը մինչեւ ընդմիջում խփեց իր գոլը՝ 2:0:
55-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը եռապատկեց տարբերությունը, սակայն մի քանի րոպե անց բելառուսցիները 11 մետրանոցով կրճատեցին հաշվի տարբերությունը:
Հանդիպման զարդը դարձավ մեր հավաքականի նորեկ, փյունիկցի Էրիկ Վարդանյանի գեղեցիկ գոլը, որը վերջակետ դրեց հանդիպմանը:
Ամեն բան լավ էր, բացի նրանից, որ խաղն անցավ կիսադատարկ տրիբունաների պայմաններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ