Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկ չի կարող ասել՝ իրականում բռնությո՞ւն է եղել, թե՞ ընտանեկան մանր-մունր վեճ»

Նոյեմբեր 09,2017 19:01
cec

Մասիսի քաղաքապետարանում տեղեկություններ չունեն նախօրեին տեղի ունեցած արտառոց դեպքից, երբ Մասիսի 32-ամյա բնակիչը կնոջը ծեծելուց հետո նրան ստիպել էր ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմել:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Գաբրիելյանը մեր հարցից հետո նախ փորձեց տեղեկություններ ճշտել դեպքի մասին, ավելի ուշ մեզ հետ զրույցում ասաց. «Իրավապահները զբաղվում են էլի, կհայտնաբերեն՝ այդ ամուսինը մի երկու բաժակի ազդեցության տա՞կ է եղել, ինչ է  եղել, կճշտեն՝ ով է մեղավոր, ով՝ չէ: Մեր համայնքի շարքային բնակիչներ են, ես ավելին չեմ կարող ասել: Մինչեւ իրավապահների պատասխանը չլինի, ոչ մեկ չի կարող ասել, թե իրականում բռնությո՞ւն է եղել, թե՞՝ ընտանեկան մանր-մունր վեճ: Ես դեռ չեմ շտապում սա ընտանեկան բռնության դեպք որակել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930