«Ես հիմա անուններ չեմ տալիս եւ որեւէ մեկին կոնկրետ նկատի չունեմ, բայց այն չափով որքանով տեղյակ եմ, կարող եմ ասել`ցանկացած հայ կին, երբ նկարագրում է ինչ-որ տղամարդու, նկատի ունի իր ամուսնուն: Հայ կինը, ես չեմ կարծում, որ բացի իր ամուսնուց ուրիշ տղամարդու կարող է նկարագրել»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնի Իսագուլյանը:
Լրագրողները հետաքրքրվում են աղմուկ բարձրացրած տարկետման իրավունքի փոփոխություններից եւ այդ առիթով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ`Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Ես սովորություն չունեմ ուրիշի կանանց ֆեյսբուքյան էջերում ինչ-որ բան ման գալ: Չէի ուզենա այդ հարցին անդրադառնալ, քանի որ վերաբերվում է ուրիշ մեկի կնոջը»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Դիտարկմանը, որ այդ գրառումը հանրության մեջ ընկալվեց այնպես, իբրեւ այն վերաբերվում է գործող պաշտպանության նախարարին, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է. «Եթե Վիգեն Սարգսյանի մասին է խոսքը, ես կարող եմ փաստել, որ ինքն առնվազն երեք տարի ծառայել է բանակում: Ես դրա ականատեսն եմ եղել: Այդ շրջանում ես հաճախ հանդիպում էի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ եւ բազմիցս նրան հանդիպել եմ նախարարությունում»:
Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Վիգեն Սարգսյանի դեմ սկսված արշավն ինչ-որ մարդկանց կողմից նախաձեռնվում: Անուններ չի հնչեցնում:
«Իշխանական շրջանակների՞ց»,- հետաքրքրվում է լրագրողը: «Անուններ տալ կամ ինչ-որ մարդկանց վերագրել չեմ ուզում»,- պատասխանում է Գառնիկ Իսագուլյանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ