Լրահոս
Օրվա լրահոսը

Օձունում վերահաշվարկից հետո էլ ընտրության արդյունքը մնաց անփոփոխ

Նոյեմբեր 09,2017 17:53

Երեկ վերահաշվարկեցին Օձուն խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Օձունի գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը ստացել էր 1885 քվե, իսկ Բարսեղ Այվազյանը՝ 1852 ձայն: Վերջինս համաձայն չէր ընտրությունների արդյունքների հետ, եւ վերահաշվարկի պահանջով դիմել էլ ԸԸՀ:

ԹԻՎ 25 ԸԸՀ-ն վերահաշվարկեց քվեաթերթիկները: Արդյունքում, համայնքի ղեկավար ընտրված Արսեն Տիտանյանի քվեաթերթիկներից 5-ը ճանաչվեցին անվավեր, սակայն ընտրության արդյունքը դրանով չփոխվեց:

-Սխալ քվեարկած քվեաթերթիկներ շատ կար, բայց հանձնաժողովը 5 հատը անվավեր ճանաչեց, իսկ մյուսներն այդպես էլ մնացին: Մենք ասում էինք, որ անվավեր քվեաթերթիկներ են, իսկ հանձնաժողովն ասում էր վավեր են: Մենք ի՞նչ կարող էինք անել: Վանդակից դուրս եկած էլ կար, վանդակի մեջ կար մի քանի նշում, բայց ասում էին, որ եթե մարդն իր կամքը հստակ արտահայտել է, ուրեմն դա վավեր քվեաթերթիկ է: Բայց օրենքն ասում է, որ եթե քվեաթերթիկի վրա ավելորդ նշում կա, դա անվավեր է, իսկ իրենք անվավեր չհաշվեցին,- մեզ հետ զրույցում ասաց Բարսեղ Այվազյանը:

Թեկնածուն տեղեկացրեց, որ վերահաշվարկի գրավոր պատասխանը վերցնելուց հետո, նոր միայն հետագա քայլերը կորոշի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930