Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արդեն շատ բան է արվել PPRD East 2 շրջանակներում

Նոյեմբեր 09,2017 17:50

Վերջերս ամբողջ աշխարհում տեղի ունեցող ծայրահեղ կլիմայական իրադարձությունները կրկին ցույց են տալիս, որ բնական աղետները ոչ մի սահման չեն ճանաչում: Օգոստոսին Երեւանի «Նաիրիտ» գործարանի մեծ հրդեհը նույնպես հիշեցրեց, որ տեխնածին աղետները ցանկացած ժամանակ կարող են տեղի ունենալ:

Հատկապես այս խնդիրներին անդրադառնալու համար է, որ Եվրամիությունը 2010 թ. սկսեց PPRD East (Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում) ծրագիրը, որն այժմ 2-րդ փուլում է (2014-2018թթ.):

Հայաստանում արդեն շատ բան է արվել PPRD East 2 շրջանակներում, սկսած բարելավված միջգերատեսչական համագործակցությունից. բնակչության պաշտպանության ոլորտի բարեփոխումների առաջընթացն իրոք ոչ միայն ԱԻՆ-ի պարտականությունն է, այլեւ բոլոր տեսակի աղետների կանխարգելման եւ արձագանքման գործում ներգրավված բոլոր բազմաթիվ կառավարման մարմինների:

Առաջին անգամ անցկացվող բնակչության պաշտպանության տարածաշրջանային լայնածավալ EU MOLDEX 2017 զորավարժության ընթացքում, որը կազմակերպվել էր PPRD East 2 կողմից անցած սեպտեմբերին Մոլդովայում (600+ մասնակից), հայկական փրկարարական թիմերը վառ ապացույց ներկայացրեցին, որ նրանք կարող են աշխատել ԵՄ եւ Արևելյան Եվրոպական գործընկերության երկրների այլ փրկարարական թիմերի հետ համատեղ` խոշոր միջազգային արտակարգ գործողությունների դեպքում:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց նախարար Տոնոյանը ծրագրի թիմի հետ հանդիպման ժամանակ` Հայաստանը հստակ ներուժ է տեսնում կանխարգելման եւ պատրաստվածության իր կարողությունների հետագա զարգացման համար, PPRD East-ի շնորհիվ:

Հատկապես այս կարեւոր նպատակին ուշադրություն դարձնելու միտումով է, որ PPRD East 2-ը 2017 թ. նոյեմբերի 9-ին գումարեց ազգային խորհրդատվական խմբի 4-րդ հանդիպումը, հավաքելով Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում բարեփոխումների մեջ ներգրավված բոլոր կազմակերպություններին:

Քանի որ մեկ տարի է մնացել մինչև PPRD East այս փուլի ավարտը, կարևոր էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը համաձայնվեցին, որպեսզի ծրագիրը հետագայում ևս լավագույն կերպով ուղեկցի Հայաստանին իր բնակչության պաշտպանության ոլորտի բարեփոխումների 2017-2018 թթ. օրակարգում՝ ԵՄ Հեղեղումների հրահանգին մոտարկման, աղետների մասին իրազեկության բարձրացմանն ուղղված ռազմավարական եւ իրավական փաստաթղթերի մշակման, բնակչության պաշտպանության կամավորականության եւ Ընդունող երկրի աջակցության ասպարեզում; եւ ԵՄ մոտեցումը եւ լավ փորձը արտացոլող աղետների ռիսկի գնահատման ազգային մեթոդաբանության եւ աղետների հետևանքով կորուստների տվյալների ազգային համակարգի մշակման գործում:

 Ընդհանուր տեղեկություններ

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 2) Ծրագրի նպատակն է՝ նպաստել Արևելյան գործընկեր երկրների խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը: Այն նաև միտված է պաշտպանելու տարածաշրջանի շրջակա միջավայրը, բնակչությունը, մշակութային ժառանգությունը, ռեսուրսները և ենթակառուցվածքները՝ ամրապնդելով երկրների դիմակայելու ճկունությունը, պատրաստվածությունը և արձագանքումը տեխնածին աղետների և տարերային վտանգների հետևանքով առաջացած աղետների նկատմամբ:

PPRD East 2 Ծրագիրը նպաստում է աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը ազգային մակարդակով Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Այն ամրապնդում է տարածաշրջանային համագործակցությունը Գործընկեր երկրների միջև, և Գործընկեր երկրներին աստիճանաբար ավելի մոտեցնում է ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմին: Ծրագրի տևողությունը 4 տարի է, € 5.5 միլիոն բյուջեով:

ԵՄ պատվիրակության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930