Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հանուն գիտության զարգացման նախաձեռնող խմբի հինգ անդամներ համաձայնեցին հանդիպել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցում են ՀՀ Կրթության և գիտության ու ՀՀ պաշտպանության նախարարները:
Այս պահին տեղեկություններ կան, որ ոստիկանները տեսել են երկու նախարարներին կառավարության շենքից դուրս գալուց:
Այժմ ՀՀ վարչապետի հետ նախաձեռնող խմբի անդամների հանդիպումը շարունակվում է, իսկ դրսում դասադուլի մասնակից ուսանողները սպասում են նախաձեռնող խմբի անդամներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ