Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից

Նոյեմբեր 09,2017 16:54

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ “Նուռ Էքսպո” ընկերության կողմից կազմակերպված “ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ” ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները: Անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ և ծառայություններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրեց ցուցահանդեսին բանկային ծառայությունների ու պրոդուկտների ամբողջական շարք: Բանկի ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ողջ սպեկտրը: Հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ “Մարդիկ գործի” արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը հատուկ մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժային կառույցների, նախարարությունների, առողջապահության եւ կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրի մասնակից, հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով:

Ներկայացվել է նաև Բջջային բանկ նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում ՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, որոնք բավարարում են ժամանակակից հաճախորդների պահանջներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930