Լրահոս
Օրվա լրահոսը

«Խցում մենակ եմ». ի՞նչ դժգոհություններ ներկայացրեց «Սասնա ծուռը»՝ դատավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 16:47

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով հերթական դատական  նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանն անդրադարձավ ամբաստանյալների կողմից իրեն ուղղված գրություններին, որոնցով վերջիններս մի շարք խնդիրներ են մատնանշել:

Արմեն Լամբարյանը, որը ներկայում գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, դժգոհել է, որ խցում ինքը մենակ է: Այս առնչությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ է մեղադրվում, ՔԿՀ-ի ղեկավարությունը գտել է, որ նա մենակ պետք է պահվի: Այնուամենայնիվ, դատավորը խոստացավ խնդրին անդրադառնալ, եւ եթե կգտնվի մեկ այլ դատապարտյալ, որը կհամաձայնվի Լամբարյանի հետ մեկ խցում մնալ, հարցը կլուծվի:

Ապա Լամբարյանը մատնանշեց, որ խցերի դռները փակ են պահվում:

Այս առնչությամբ ամբաստանյալների շահերի պաշտպաններից փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորին հայտնեց՝ վերջին 7 ամսում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում խցերի դռները փակ են պահվել, մինչդեռ նախկինում ամբաստանյալները կարող էին հսկիչների ուղեկցությամբ գնալ սանհանգույց: Իսկ հիմա, պաշտպանի բնորոշմամբ, ստիպված են դուռը թակել, ու ոչ միշտ է, որ հսկիչները լսում են կամ ներկայանում:

Դատավորը հայտնեց, որ այդ խնդրին եւս կանդրադառնան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930