Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում հանդիպում է կազմակերպվում Հայաստանի և Ադրբեջանի արտագործնախարարների միջև:
«Մենք կտեղեկացնենք հանդիպման ժամկետների մասին, հենց որ հայտնի դառնա: Ինչ վերաբերում է տարբեր ձևաչափի շփումներին, ապա դրանք նույնպես չեն բացառվում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև:
https://www.youtube.com/watch?v=sEbqSUXnGfc
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ