Ստրասբուրգում ընթացող «Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, պատասխանելով հայ լրագրողի հարցին, համաձայնվել է վերջինիս հետ:
Այս հանգամանքը չի վրիպել թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի ուշադրությունից, որը լուրը վերնագրել է «Քըլըչդարօղլուն համաձայնվել է հայ լրագրողի դիտարկման հետ»:
Հայ լրագրողի հարցը վերաբերում էր պոպուլիզիմին։ Նա այն դիտարկումն է անում, որ պոպուլիստները երկարաժամկետ հեռանկարում հաջողության չեն կարող հասնել և հարցնում թուրք գործչին, թե նա ինչ կառաջարկի պոպուլիսներին համոզելու համար։
Հարցին Քըլըչդարօղլուն հետևյալ կերպ է պատասխանել. «Պոպուլիստներին համոզելու կարիք չկա,, պետք է ժողովրդին համոզել, գնալ դեպքի ժողովուրդը, նստել և ճշմարտությունն ասել, ներկայացնել, թե պոպուլիզմն հասարակությանը ինչպիսի աղետների մեջ է գցում: Երևանից եկած ընկերն ասում է, որ պոպուլիստները երկարաժամկետ հեռանկարում հաջողության չեն կարող հասնել: Ճիշտ է ասում, չեն կարող: Սակայն այդ ժամանակի ընթացքում ժողովուրդը ծանր կվճարի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ժողովուրդը ծանր գին վճարի, պետք է պայքարեք պոպուլիզմի դեմ»:
Աղբյուր` Ermenihaber.am