Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետը` տղաներին «չկոտրելու» եւ ՊՆ-ի մանկավարժահոգեբանական գործառույթի մասին

Նոյեմբեր 09,2017 15:51

Նոյեմբերի 9-ին «Հենարան» ակումբում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի տարկետման դրույթի դեմ ուսանողների պայքարին, կարծիք հայտնեց, որ պայքարի ձեւը օրենքին համապատասխան է, եթե ամեն ինչ արվում է կամավորության սկզբունքով: Սակայն բանախոսը միաժամանակ նշեց, որ ուսանողության պայքարն այլեւս ուշացած է:

Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, եթե օրինագիծն անցնի, պաշտպանության նախարարությունը պետք է ստանձնի մանկավարժահոգեբանական գործառույթ, որպեսզի ծառայող տղաները «չկոտրվեն» եւ զորացրվելուց հետո ցանկություն ունենան գիտությամբ զբաղվելու:

Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, օրենքն ամենաշատը բացասաբար կանդրադառնա ավագ դպրոցների վրա, որտեղ սովորող մեծաթիվ տղաները ձգտում են բարձր միավորներով ընդունվել պետական բուհեր: Ու քանի որ, օրենքի ընդունումից հետո այլեւս չեն կարողանալու օգտվել տարկետման իրավունքից, նրանց կբավարարի նվազագույնի շեմի հաղթահարմամբ բուհ ընդունվելը: Ըստ փորձագետի, ԿԳ նախարարությունը պետք է միջոցներ ձեռք առնի ավագ դպրոցներում սովորող տղաներին մոտիվացնելու համար:

Սերոբ Խաչատրյանը, ի տարբերություն այլոց, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծում դրական բաներ էլ է տեսնում, թեկուզ հենց այն, որ ուսման վարձը փոխհատուցվելու է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930