Լրահոս
Օրվա լրահոսը

Իգնատի Առաքելյան. «Ուսումնասիրում ենք թե՝ այդ ի՞նչ է արել «Մոնսանտո» ընկերությունը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 15:37

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները գյուղատնտեսության նախարարից պարզաբանում խնդրեցին գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտում հայտնի «Մոնսանտո» ընկերության Հայաստանում գործունեության մասին:

Հիշեցնենք, որ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել հեռու մնալ ԳՄՕ բույսերի ու սերմերի արտադրությամբ զբաղվող այս ընկերության ապրանքներից:

Նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ ուսումնասիրում են, թե այդ ի՞նչ է արել «Մոնսանտո» ընկերությունը, քանի որ դրա ապրանքները վաղուց են Հայաստանում վաճառվում. «Այժմ ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան գործունեության հետ կապված: Հիմա ասել, որ ինչ-որ քայլեր ենք ձեռնարկելու, չեմ կարող ասել: Ուսումնասիրություններից հետո մենք անպայման կասենք: Իրենք իրենց համար գրանցված գործունեություն են ծավալում Հայաստանում, մենք հիմա կուսումնասիրենք, թե ինչ են ներմուծում, ինչքանով են ԳՄՕ սերմերը տարածված մեր երկրում, որից հետո անպայման ուսումնասիրություն կանենք»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ուսումնասիրություններ չեն եղել մինչ այժմ, Առաքելյանը պատասխանեց. «Ո՞վ ուսումնասիրեր, ե՞ս»:

Հարցին՝ արդյոք նախարարությունը չի՞ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ արգելելու ԳՄՕ սերմերը, քանի որ դրանք վտանգավոր են, նախարարը պատասխանեց. «Օրենսդրական նախաձեռնություն 2013 թվականին եղել է, հետո այն կանգնեցվել է: Չեմ կարող ասել ինչ պատճառով»:

Առաքելյանի վստահեցմամբ՝ հիմա մտադիր են նորից վերհանել այդ օրինագիծը, դիտարկեն, թե որքանով է այն հիմա արդիական, նորից թարմացնել ու շրջանառել:

Իգնատի Առաքելյանն էլ գտնում է, որ ԳՄՕ-ն, այնուամենայնիվ, վտանգավոր է: Դիտարկմանը՝ եվրոպական երկրները արգելել են ԳՄՕ-ի իրացումը, սա ոչինչ չի՞ ասում նախարարին, վերջինս պատասխանեց. «Գիտեմ, բայց ի՞նչ եք հիմա ինձանից ակնկալում, ես ձեր հարցերին պատասխանեցի: Կուսումնասիրենք՝ կասենք»:

Թե որքան պետք է լինի ԳՄՕ-ի սահմանված ցուցանիշն ըստ օրենքի, որը կհամարվի ոչ վտանգավոր, մեր այս հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ օրենք չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930