Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ ղեկավարը գտնում է՝ ԳՄՕ սննդամթերքն ու դրա տարրերը նպատակահարմար չէ իրացնել Հայաստանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 15:15

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է  արել Հայաստանին հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:

Այսօր կառավարության նիստից հետո սննդի անվտանգության պետական ծառայության նախագահ Իշխան Կարապետյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կարծիք ունի երաժշտի հայտարարության մասին, եւ արդյոք ՍԱՊԾ-ն պատրաստվում է «Մոնսանտո» ընկերության ապրանքների մուտքը Հայաստան արգելել:

Պարոն Կարապետյանն ասաց, որ այդ ընկերության արտադրած ապրանքները միջնորդ ընկերությունների միջոցով վաղուց իրացվում են Հայաստանում. «Ներկայումս, համաձայն տվյալների, ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում մեկ տոկոսը ներկրման ընդհանուր սերմերի ծավալի։ Ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ դա մեծ ռիսկ է պարունակում»:

Մեր այն հարցին՝ արդյոք Կարապետյանը որպես սպառող եւ քաղաքացի օգտագործում է ԳՄՕ սնունդ, վերջինս պատասխանեց. «Ես որպես քաղաքացի չեմ գտնում, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքը կամ դրա տարրերը նպատակահարմար է իրացնել Հայաստանի Հանրապետությունում»:

Ըստ Կարապետյանի, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ կան տարբեր քննարկումներ եւ մինչ օրս բանավեճերը շարունակվում են՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների վնասակար հատկությունների ազդեցությունը մարդու կյանքի եւ առողջության վրա, թե՞ դրա առավելությունները գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից:

Մանրամասն՝ տեսանյութում

ՍԱՊԾ-ի ղեկավարն ասաց, որ 2018 թվականին իրականացնելու է լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր, եւ արդյունքներն ամփոփելուց հետո նոր կկարողանա ներկայացնել այդ ոլորտի ամբողջական պատկերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930