Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դասադուլի մասնակից մի խումբ ուսանողներ երթով գնացին դեպի ՀՀ կառավարություն: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ուզում են լսել նրա կարծիքը նախագծի վերաբերյալ:
Ցուցարարների հետ հանդիպեց վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը։
Նա հայտարարեց, որ 15-20 րոպեից կկարողանան կազմակերպել հանդիպում. «Քանի որ քննարկումը լինելու է աշխատանքային բնույթի, առաջարկում ենք հինգ ներկայացուցիչ ընտրել ձեզնից և առանց ԶԼՄ ներկայացուցիչների կազմակերպել հանդիպումը»: Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ձևաչափը քննարկման ենթակա չէ: Նա դասադուլավորներին 15 րոպե ժամանակ տվեց՝ իրենց պատասխանները ներկայացնելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ