Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տվյալ երկիրը՝ այս դեպքում Հայաստանը, գտնում է, որ ռեփ պետք է ներկայացնի, ապա խնդրեմ, ներկայացրեք»․ Մերինե Մելիքյան

Նոյեմբեր 09,2017 15:09

Նոյեմբերի 9-ին, ժամը 12։00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Երջանկություն» մանկական երաժշտական շոու հեքիաթի երևանյան պրեմիերային նախորդող ասուլիսը։ Հանդիպման խոսնակներն էին կազմակերպիչ և գլխավոր պրոդյուսեր Մերինե Մելիքյանը, և ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը։

«Բանակցությունները ծրագրի իրականացման շուրջ Հայաստանում սկսել են դեռ գարնանը, իսկ մյուզիքլի մոսկովյան առաջնախաղը կայացել է 2017 թվականի մայիսի 30-ին, Կրեմլի պետական պալատում՝ մանկապատանեկան ստեղծագործության 1-ին միջազգային «Երջանկություն» փառատոնի շրջանակում։ Մասնակցության հայտ ներկայացրել էին 20-ից ավելի երկրներ, բայց միայն 7-ին հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց արվեստը։ Հայաստանը ևս պատիվ ունեցավ մասնակցելու փառատոնին ՝Ջիվան Գասպարյանի ղեկավարությամբ, իսկ մյուզիքլի ավարտից հետո սկսվեցին բանակցությունները՝ մյուզիքլը հայ մանուկներին ևս ցուցադրելու համար»,- նշեց Լիլիա Նիկոյանը։

Աշխարհի տարբեր ազգերի երաժշտական-մշակութային ավանդույթների համադրմամբ հեղինակները ստեղծել են նորարարական ձևաչափով մյուզիքլ, որում գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հանրահայտ «Народный Артист» մրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմանը, «Ունիվեր» սերիալի աստղ Ալեքսանդր Լեմարը, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Կարինա Մելիքյանը: Մյուզիքլում ընդգրկված են նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի սաները, «Երջանկություն» միջազգային ստեղծագործական փառատոնի դափնեկիրները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:

Մյուզիքլի ժամանակ ժանրային առումով որևէ սահմանափակում չի լինելու։ «Մենք տալիս ենք հնարավորություն ամեն երկրին որքան հնարավոր է ավելի լավ ներկայացնելու իր արվեստը։ Դա կարող է լինել երգի, պարի, դերասանական խաղի, երաժշտական գործիքների համադրությամբ» ։

Լրագրողների այն հարցին, թե Հայաստանն օրինակ ռեփ կարո՞ղ է ներկայացնել, Մերինե Մելիքյանը պատասխանեց․ «Եթե այդ երկիրը՝ տվյալ դեպքում Հայաստանը, գտնում է, որ ռեփ պետք է ներկայացնի, ապա խնդրեմ՝ներկայացրեք» ։

Փառատոնին ներկայացված հայտերից ամեն երկրից ընտրվում են 3 լավագույնները։ Հետո նրանք բոլորը ներկայանում են մյուզիքլի ժամանակ։

Հայաստանյան ներկայացուցիչների ընտրության վերաբերյալ Լիլիա Նիկոյանը ասաց, որ նախարարությունը իրազեկել է բոլոր ուսումնական հաստատություններին, և ստացվել է շուրջ 40 հայտ ․«Հայաստանյան ընտրություն չի եղել, ստացված բոլոր հայտերը մենք ներկայացրինք Գեղարվեստական խորհրդին, որի արդյունքում ընտրվեցին 3 երեխա։ Նրանք ընդգրկված են նաև այս մյուզիքլում և ելույթ կունենան համատեղ համարով»։

Կազմակերպիչներն ավելացրին նաև, որ հետագայում ծրագիրը հնարավոր է տեղայնացվի և ներկայացվի միայն հայ մանուկների միջոցով։

«Երջանկություն» մյուզիքլի պրեմիերան կկայանա նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930