Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատրաստվում ենք ապացուցել, որ տարածքային հանձնաժողովներն ինքնուրույն չեն գործել»

Նոյեմբեր 09,2017 15:07

Վարչական դատարանում այսօր քննվեցին ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների հիման վրա ներկայացված հայցերը:

Դրանցից երկուսը դատական նիստը նախաձեռնության ներկայացուցիչ Նարինե Ռշտունու միջնորդությամբ հետաձգվեցին, որ կարողանան հաջորդ նիստին ապահովել գործով լրացուցիչ ապացույցներ:

Նախաձեռնության դիտորդները վիճարկում են ու պահանջում ոչ իրավաչափ ճանաչել հանձնաժողովների անդամների որոշ գործողությունները կամ որոշ դեպքերում անգործությունը, որով, ըստ փաստաբան Նարինե Ռշտունու, խախտվել են դիտորդների իրավունքները: Որոշ գործերով էլ նախաձեռնության դիտորդները վիճարկում են տարածքային հանձնաժողովների որոշումները, ԿԸՀ որոշումները, իրենց դիմումի վերաբերյալ մերժումները:

«Գործերից մեկով վարույթ չի ընդունվել մեր բողոքը, քանի որ ԿԸՀ-ն գտել է, որ այն ներկայացվել է ժամկետանց, երեք օրը բաց ենք թողել:

Գտնում ենք, որ ժամկետանց չենք թողել, քանի որ մեզ հասանելի է դարձել այդ տարածքային հանձնաժողովի որոշումը փոստով ստանալու օրվանից երեք օր հետո ներկայացրել ենք բողոք:

Հայցվոր կողմն ուներ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն, դրա համար այսօր միջնորդեցի հետաձգել նիստը, եւս մեկ դատական նիստ նշանակել, որ ամբողջությամբ մեր ներկայացված ապացույցները հնարավորություն ունենանք ներկայացնել»,- դատական նիստի ավարտից հետո ասաց Նարինե Ռշտունին:

Մեր հարցին՝ ապացույցներն ինչին են վերաբերում, հանձնաժողովի անդամների անգործությա՞նը, թե՞ դիտորդների աշխատանքի խոչընդոտմանը, տիկին Ռշտունին պատասխանեց. «Որոշ գործերով ունենք ֆիքսված ապացույցներ դիտորդների աշխատանքի խոչընդոտի, որպես խոչընդոտ, մենք գտնում ենք, որ դիտորդի կողմից հայտնած խախտումը մատյանում չգրանցելն արդեն դիտորդների իրավունքների խախտում է, պահանջել էինք ներկայացնել մատյանները, որոնք չեն զննել ոչ տարածքային հանձնաժողովները, ոչ էլ՝ ԿԸՀ-ն:

Նրանց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար մեզ պետք է ապացուցել, որ վարչական վարույթը պատշաճ կարգով չի իրականացվել, այդ ապացույցների վրա ենք աշխատում, բացի այդ տարածքային հանձնաժողովերի որոշումները եղել են շաբլոնային, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, եւ դա նույնպես պատրաստվում ենք ապացուցել, որ տարածքային հանձնաժողովներն ինքնուրույն չեն գործել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930