2017 թվականի ապրիլի երկուսին տեղի ունեցած ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների հիման վրա ներկայացված հայցերից մեկի քննությունն այսօր հետաձգվեց պատասխանող կողմի եւ հայցվոր կողմի` Գյումրու «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչի բացակայության պատճառով:
Դատական նիստը դատավարական մյուս կողմերի բացակայության դեպքում անցկացնելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացուցիչ Նարինե Ռշտունին ասաց, որ դատարանի հայեցողությանն է թողնում նիստը շարունակել, թե հետաձգել:
Նրա խոսքով, ինքը ներկայացնում է բոլոր հայցվորներին, բացի «Ասպարեզ» ակումբ հ/կ-ին, որովհետեւ վերջինս դադարեցրել է լիազորագիրը:
Փաստաբանը նաեւ ասաց՝ կարծում է՝ անհրաժեշտ է լրացուցիչ ծանուցել «Ասպարեզին» նիստի մասին, որ որոշեն ներկայացուցիչ ուղարկեն դատարան, թե՝ ոչ: Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի հինգը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ