2017 թվականի ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների հիման վրա ներկայացված հայցերից մեկի քննությանն այսօր ոչ հայցվոր, ոչ էլ պատասխանող կողմից չէին ներկայացել: Դատարանը դատական նիստը հետաձգելու մասին որոշում ընդունեց:
Նախաձեռնության ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, որը նիստին որպես հայցվոր կողմի ներկայացուցիչ, չէր ներկայացել, Aravot.am-ին ասաց, որ դատական գործընթացով զբաղվում է, բայց այս փուլում չի ցանկանում մեկնաբանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ