Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ իր ունեցվածքի՝ տների ու նվիրատվության մասին. Նա պատրաստվում է դատի տալ «լկտի ստեր» տարածողին (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 14:15

«Ապուշությունը լինում է ստանդարտ եւ ապուշությունը լինում է էքստրավագանտ: Ես, իհարկե, շնորհակալ եմ, որ ինձ վերագրվում է նման աստղաբաշխական ունեցվածք՝ Մոնումենտում առանձնատուն, սրճարան, բայց, իհարկե, սա բացարձակ զառանցանք, բացարձակ անհեթեթություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ իր ունեցվածքի մասին տարածված լուրերին, որոնք ուղարկվել են ԶԼՄ-ներին:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե որեւէ հասցեատեր ունի ապացույցներ, ինքը կմտածի անգամ դատական հայցով դիմել դատարան՝ նման ապատեղեկատվության համար. «Այն, ինչ ես ունեմ, իմ հայտարարագրում արձանագրված է: Բնակարանը, որտեղ ես բնակվում եմ, որը գրված էր՝ իբր մի քանի 100 հազար դոլար է, դա խրուշչովյան շենքում երկու սենյականոց 51 քմ-անոց բնակարան է: Խաչատրյան փողոցում դա «խրուշչովկա» է՝ 52 քմ-անոց բնակարան, որի շուկայական արժեքը առավելագույնը կարող է լինել 40-42 հազար դոլար: Գումարային եկամուտներս էլ հայտարարագրված են: Մնացածը լկտի սուտ եւ ապատեղեկատվություն է: Ես չեմ հետաքրքրվել, տեղյակ չեմ՝ այդ նյութի տակ որեւէ հասցեատեր կա՞, կա՞ կոնկրետ անուն-ազգանուն: Եթե լինի, ես չեմ զլանա եւ անպայմանորեն կդիմեմ իրավապահ մարմիններին: Միգուցե պարզվի, որ ես իսկապես Մոնումենտում ունեմ առանձնատուն: Իսկ Աբովյանում ես բնակվում եմ, մեկ բնակարան է՝ 51 քմ: Եթե նշյալ հոդվածագիրը գիտի այդ տների տեղը, որ իմ սեփականությունն է, ես դիմում եմ իրեն, թող ինձ էլ իրազեկի, ես գնամ իմ այդ աստղաբաշխական ունեցվածքին տեր կանգնեմ»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ Ձեր հայտարարագրում 44 հազար դոլար նվիրատվության մասին եք նշել, ի՞նչ նվիրատվություն է՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ավելին է՝ 56 հազար դոլար եւ 14 հազար: Դա 2007 թվականի իմ հայտարարագրումից առ այսօր կա, ընդամենը ամսական որոշակի տոկոսներ են ավելանում, որովհետեւ ես այդ գումարին ձեռք չեմ տալիս: Դա իմ երեխայի համար նախատեսված գումարն է: Դա եղել է այն ժամանակ, երբ ես դեռեւս պատգամավոր չեմ եղել: Եթե թերթեք բոլոր իմ նախկին վերջին տարիների հայտարարագրերը, այդ գումարը փոխանցվում է հայտարարագրից հայտարարագիր: Իսկ ինչ վերաբերում է տներին, Խաչատրյան փողոցում իմ հայրական տունն է, ես այնտեղ ծնվել եմ, դա 2 սենյականոց խրուշչովյան բնակարան է, որտեղ հիմա մնում են իմ ազգականները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930