Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ-ի Արտակի եւ Արկադի Համբարձումյանի աշխատավարձերը պահվելու են՝ բացակայությունների համար

Նոյեմբեր 09,2017 13:50

«Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարգերի հանձնաժողովի նիստից հարգելի բացակայում են Աշոտ Արսենյանն ու Սամվել Ֆարմանյանը, որոնք հանրապետությունում չեն, գործուղման են, անհարգելի բացակայում են Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը»,- այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ նիստում Նաիրա Զոհրաբյանը խոստացել էր, որ հանձնաժողովի նիստից պարբերաբար անհարգելի բացակայելու համար նրանք, ինչպես նաեւ Արայիկ Գրիգորյանը կպատժվեն:

Այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատիժ նրանք կրեցին՝ այդ բացակայությունների համար: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Բոլոր նիստերից իրենք բացակայում են եւ բոլոր նիստերից տվյալ երկու պատգամավորների աշխատավարձերը հույս ունենամ, որ օրենքի համաձայն պահվում են»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այսօրվա բացակայության հետ կապված ես քաղվածք-արձանագրությունը կուղարկեմ ԱԺ նախագահին, ինչը նախաատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ կետի համաձայն, որ անհարգելի բացակայած պատգամավորները տվյալ նիստի աշխատավարձերը չպիտի ստանան. «Դա օրենքի իմպերատիվ պահանջ է, իմ անձնական ցանկությունը չէ: Ես հետեւողական եմ լինելու, որ ԱԺ քարտուղարությունը օրենքի նման պահանջն իմ ուղարկած գրության վերաբերյալ անպայմանորեն կատարի»:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ նիստերից երկու օր առաջ հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստի օրվա եւ ժամի մասին. «Իրենք շատ պարտաճանաչ լսում են, որ տվյալ օրը, տվյալ ժամին կա հանձնաժողովի նիստ՝ առանց որեւէ հանդիպակաց արձագանքի»:

Լրագրողների հարցին՝ չի՞ նախատեսվում շատ բացակայությունների համար նրանց հեռացնել հանձնաժողովի կազմից՝ Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց. «Ոչ, չի նախատեսվում, որովհետեւ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում, թե որ պատգամավորը իր խմբակցությունից որ հանձնաժողովում ներգրաված լինի: Եթե ՀՀԿ խմբակցությունը գտնում է, որ Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը Հայաստանում եվրոպական ինտեգրման խոշորագույն մասնագետ են, ես իրավունք չունեմ որեւէ կերպ կասկածի տակ դնել ՀՀԿ խմբակցության նշյալ մոտեցումը: ԱԺ կանոնակարգը այլ լիազորություն չի տալիս հանձնաժողովին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930