Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցկացվեց ուսանողական խաղերի ծրագրով պաուերլիֆթինգի առաջին մրցումը

Նոյեմբեր 09,2017 13:44

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվեց պաուերլիֆթինգի մրցաշար, որը Խաղերի ծրագիր մտցվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ:

Մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, հանրապետության մարզերի շուրջ 15 բուհերի ուսանող մարզիկներ (տղաներ եւ աղջիկներ), որոնք մրցեցին սեղմում պառկած դիրքից վարժությունում:

Միավորների ընդհանուր հաշվարկով թիմային պայքարում մրցանակային եռյակը կազմվեցին ՀԱՊՀ-ի, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի եւ ԵՊՀ թիմերը:

Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանն Aravot.am-ին ասաց, որ մասնակիցների քանակը գերազանցում է 200-ի սահմանը եւ ըստ ամենայնի մարզաձեւը ապագայում իր արժանի տեղը կունենա նաեւ ուսանողական մարզական խաղերում: Ուսանող մարզիկները մրցեցին սեղմում պառկած դիրքից վարժությունում, եւ տեսանք, որ բավականին շարժ կա թե արդյունքների, թե մասնակցության առումով: Իհարկե, եղան նաեւ ուսանողներ, որոնք առաջին անգամ իրենց կարողությունները փորձեցին: Բնական է, որ նրանց արդյունքները բարձր չէին: Սակայն կարեւորը մասնակցությունն էր: Ուրախալի է նաեւ, որ բավականին ակտիվություն զգացվեց նաեւ աղջիկների մեջ, ինչն անշուշտ ողջունելի է», – ասաց Գագիկ Սարոյանը:

Ֆեդերացիայի նախագահը նաեւ հատուկ նշեց, որ մրցմանը մասնակցելու թույլտվություն ստացել են միայն նրանք, ովքեր այս մարզաձեւով զբաղվում են իրենց բուհերում, մասնակցել են ներբուհական մրցումների եւ ընդգրկվել իրենց թիմերի կազմեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930