Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ստում են՝ ինձ գունավոր մատիտներ չեն տվել». գեղանկարիչ «Սասնա ծուռը»՝ դատավորին

Նոյեմբեր 09,2017 13:11

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանն անդրադարձավ ամբաստանյալների կողմից իրեն ուղղված գրություններին, որոնցով վերջիններս մի շարք խնդիրներ են մատնանշել:

Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, որը գեղանկարիչ է, մասնավորապես նշել է՝ ՔԿՀ-ում իրեն արգելում են տրամադրել անհրաժեշտ նկարչական պարագաներ, այդ թվում՝ յուղաներկեր:

Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց. «Իմ տեղեկություններով՝ Ձեզ տրամադրել են վրձիններ ու մատիտներ, իսկ յուղաներկն արգելված իր է համարվում, քանի որ այրվող նյութ է, ուստի այն չի կարող խուց տարվել»:

Աշոտ Պետրոսյանը պնդեց՝ դատավորին ստել են, իրեն մատիտներ չեն տրամադրել. «Գունավոր՝ տոնային թղթեր կան, որոնք եւս արգելում են: Մոմամատիտներ կան, որոնք եւս չեն թույլատրում»:

Ամբաստանյալը հավելեց, որ ստիպված միայն սեւ մատիտով է ստեղծագործում, բացի այդ, ՔԿՀ-ն արգելել է նրան տրամադրել նաեւ տախտակ, որի վրա դրվում է թուղթը:

Արտուշ Գաբրիելյանը խոստացավ դիմել ՔԿՀ-ի ղեկավարությանը եւ կրկին հետաքրքրվել խնդրով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930