Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորներն այցելելու են քրեակատարողականներ՝ ահազանգի հետքերով. Նաիրի Հունանյանին այց չի նախատեսվում

Նոյեմբեր 09,2017 12:53

Երկուշաբթի օրվանից ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները այցելելու են քրեակատարողական հիմնարկներ եւ դատապարտյալների հիվանդանոց: Սկսելու են «Նուբարաշենից», հետո լինելու են «Հրազդան», «Արմավիր» եւ «Արթիկ» ՔԿՀ-ներում, նաեւ այցելելու են «Գորիս», որտեղից լուրջ ահազանգեր են եղել:

Մենք հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ի՞նչ ահազանգեր են եղել: Նա պատասխանեց. «Մենք այս այցերը պիտի կատարեինք օգոստոսին: Օմբուդսմենը հետազոտություն էր արել քրեակատարողական հիմնարկների բուժհատվածների հետ կապված, որտեղ կան ժամկետանց դեղեր, տնայնագործական պայմաններում ստացված, բուժանձնակազմի որակավորման խնդիրներ, երբ չկա անհրաժեշտ թվով բուժանձնակազմ, սանիտարներ, որոնք կարող են հոգ տանել դատապարտյալ հիվանդների մասով: Դատապարտյալները շատ դեպքերում իրենք իրենց են սկսում բուժել, զբաղվում են ինքնաբուժությամբ, շատ դեպքերում մենք ունենք վատ հետեւանքներ: Դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված նույն խնդիրները կան՝ դեղորայքի բացակայություն»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նոր օրենքի նախագիծ են պատրաստում եւ առաջարկելու են, որ առողջապահական ծառայությունների մատուցումը ենթակա չլինի քրեակատարողական վարչությանը: Նախագծով սահմանվելու է, թե ինչ առաջին անհրաժեշտության դեղորայք պետք է լինի ՔԿՀ-ում, ոչ թե անալգին ու դիմեդրոլ, կամ վալերիանկայի խոտը խառնի մի բանի հետ, որ ինչ-որ նոր բան ստանա՝ տնայնագործական պայմաններում՝որպես ցավազրկող. «Այստեղ շահերի բախում կա, թող լինի ինչպես եվրոպական բազմաթիվ երկրներում է, առողջապահության նախարարության, կամ արդարադատության նախարարության ներքո: Եթե բժիշկը ենթարկվում եւ ֆինանսավորվում է քրեակատարողական վարչության հաստիքացուցակի կողմից, ապա այստեղ շահերի բախում ենք տեսնում: Նաեւ բազմաթիվ ահազանգեր կան կալանավորների կողմից, որ բժիշկը, որը պիտի տա տեղեկատվություն դատապարտյալ հիվանդի իրական վիճակի վերաբերյալ, որ նա պիտի տեղափոխվի, ասենք, դատապարտյալների հիվանդանոց, կաշկանդվելով իր քրեակատարողական վարչության վերադասից, որոշակի նեգատիվ խնդիրներ են առաջանում»:

ԲՀԿ-ի պատգամավորները տարիներ առաջ այցելել էին քրեակատարողականներ եւ հանդիպել նաեւ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի հետ: Մենք հետաքրքրվեցինք՝ քրեակատարողականներ այցելելիս հնարավո՞ր է նաեւ այցելություն նախատեսված լինի նրա խուց: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մի քանի պատգամավորներ այցելել էին, ես անձամբ չեմ մտել իր խուց, որովհետեւ ինձ բացարձակ հետաքրքիր չէր ոչ ինքը, ոչ իր եղբայրը: Մեր հանձնաժողովի որոշ պատգամավորներ իր խուց ընդամենը մտել եւ դուրս էին եկել: Հիշում եք, այդ օրերին շրջանառվում էր, որ ինքը եւ եղբայրը ողջ չեն, կամ փախած են, երկրից հանել են եւ այլն, մեր որոշ պատգամավորներ ընդամենը դիտանցքից նայել էին, ոմանք՝ դուռը բացել եւ տեսել, որ ինքն է, որեւէ բառ իր հետ չէին փոխանակել: Այս անգամ իր հետ այցելություն չի նախատեսվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930